Հանրահավաք՝ ի պաշտպանություն բռնի տեղահանված արցախցիների իրավունքների

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

դդ

Մարտի 29-ին՝ ժամը 15:00-ին, Երևանի Ազատության հրապարակում տեղի կունենա հանրահավաք՝ ի պաշտպանություն բռնի տեղահանված արցախցիների իրավունքների: 

Կազմակերպիչ՝ արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ:

«Սիրելի արցախահայե’ր և Արցախի ցավը իրենը համարող աշխարհսփյուռ հայե’ր։

«Հանուն Արցախի» Միավորման նախաձեռնությամբ ստեղծված և Արցախի հասարակական գրեթե բոլոր շրջանակները ներառող «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը» հայտարարում է Երևանի Ազատության հրապարակում մեծ հանրահավաքի մասին։
 
Մարտի 29-ին, ժամը 15։00-ին մենք խոսելու ենք հետևյալ հարցերի շուրջ.
 
1. Արցախ հավաքական վերադարձի իրավունքի ապահովում
2. Տեղահանված Արցախցիների սոցիալական խնդիրների լուծման, ֆինանսական և բնակարանային ապահովման ծրագրերի արժանապատիվ իրականացման պահանջ
3. Բաքվի բանտերից հայ գերիների վերադարձի պահանջ
4. Արցախի հայկական մշակութային ժառանգության պահպանության պահանջ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում։ 
 

--00—ՍՊ