Եվրահանձնաժողովի նախագահը մտահոգություն է հայտնել Ստամբուլի քաղաքապետի ձերբակալման առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

photo_2025-03-20_09-16-41

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը մտահոգություն է հայտնել ընդդիմադիր թուրք քաղաքական գործիչ և Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության կապակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է ճեպազրույցի ընթացքում։

«Քաղաքապետի ձերբակալությունը խորապես մտահոգիչ է: Թուրքիան պետք է հարգի ժողովրդավարական արժեքները, հատկապես՝ ընտրված պաշտոնյաների իրավունքները», -ասել է նա՝ հավելելով, որ Թուրքիան պետք է հավատարիմ մնա ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է կոռուպցիայի, կաշառակերության և կաշառակերության ցանցի հետ կապված մեղադրանքով։ 

--00—ՅՄ