ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր չէ իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել Թուրքիայում վերջին օրերին ծավալվող ներքաղաքական իրադարձությունները»: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Մարտի 19-ին Ստամբուլում ձերբակալվել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն՝ փողերի լվացման, անօրինական եկամուտ ստանալու և ֆինանսական միջոցների ստվերային հոսքին առնչություն ունենալու կասկածանքով։
«Թուրքիայում ծավալվող բողոքի գործողություններն այդ երկրի ներքին գործն է և չեն կարող բարձր մակարդակում շփումների առիթ լինել», – նշել է Պեսկովը։
Նա նաև ասել է, որ այս շաբաթվա ընթացքում Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների միջև հեռախոսազրույց նախատեսված չէ։ Հավանական հեռախոսազրույցի մասին ավելի վաղ հայտարարել էր թուրքական «Hurriyet» օրաթերթը։
Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությանն անդրադարձել էր նաև ԱՄՆ-ն. «Մենք կարող ենք կոչ անել Թուրքիային հարգել մարդու իրավունքները և պատշաճ կերպով զբաղվել իր ներքին խնդիրներով։ Սա արդեն պարզ է։ Մենք կարող ենք պարզապես հիշեցնել այս մասին»,- ասել է պետքարտուղարության խոսնակ Թեմմի Բրյուսը:
Աղբյուրը՝ Ermenihaber.am:
--00—ՅՄ