ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Մարտի 22-ին, Սումգայիթի Մեհթի Հուսեյնզադեի անվան մարզադաշտում Ադրբեջանի հավաքականն ընկերական հանդիպում է անցկացրել Հայիթիի ընտրանու հետ և պարտվել 0:3 հաշվով։
Ադրբեջանի ընտրանին առաջին անգամ էր ընկերական հանդիպում անցկացնում պորտուգալացի մասնագետ Ֆերնանդու Սանտուշի գլխավորությամբ։
Հատկանշական է, որ հանդիպումը սպասարկել է թուրքական մրցավարական բրիգադը՝ Կադեր Սագլամի գլխավորությամբ։
Ադրբեջանում դժգոհություններն ու հիասթափությունն ակնհայտ են նաև լրատվամիջոցների հաղորդագրություններում։
«Սա Հայիթիի ընտրանու 9-րդ անընդմեջ հաղթանակն էր։ Դա Հայիթիի համար պատմական նվաճում է։ Սա նաև մեր առաջին հաղթանակն էր Եվրոպայում»,- խաղից հետո հայտարարել է Հայիթիի ընտրանու գլխավոր մարզիչ Սեբաստյան Մինյեն։
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ