Անկարայի քաղաքապետը քննադատել է Թուրքիայի դատական ​​համակարգը Իմամօղլուի ձերբակալությունից հետո

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Capture

Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշը հայտարարել է, որ ամաչում է Թուրքիայում իրավական համակարգի համար Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալելու դատարանի որոշումից հետո։

Թուրքիայի դատարանը կարգադրել է կալանավորլ Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուն, ով կասկածվում է կոռուպցիայի մեջ, և դատական ​​վերանայում է կայացրել ահաբեկչությանը օժանդակելու մեղադրանքով, ինչի մեջ նույնպես կասկածվում է Իմամօղլուն։

«Մենք ամաչում ենք մեր իրավական համակարգի համար: Բոլոր հայտարարությունները, մեղադրանքները հրապարակվեցին (մամուլում) հինգ րոպեի ընթացքում: Այս ամենը պետք է գաղտնի լիներ», - ասել է Յավաշը:

--00—ՅՄ