ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
2020թ. 44-օրյա պատերազմն ու 2023թ. սեպտեմբերյան իրադարձությունները՝ պատերազմն ու գաղթը, անդառնալի հետևանքներ են թողել արցախցիների կենսակերպի վրա։ Էլինա Թևոսյանն աշխատանքի բերումով հաճախ է հանդիպում տեղահանված արցախցիների հետ՝ հատկապես կանանց, ասում է՝ բազմաթիվ են խնդիրները, շրջափակումն իսկապես այնպիսի գործիք էր, որ ազդեց մարդկանց հոգեբանության վրա, հետևանքներն անկառավարելի են։
Էլինայի ընտանիքն անմասն չի մնացել շրջափակման ժամանակ առաջացած խնդիրներից, պապիկը մահացել է սրտի կանգից՝ չէր պատկերացնում՝ ինչ կլիներ, եթե թոռներին սոված տեսներ։ Հիմա Եռաբլուր են այցի գնում, տղաների շիրիմները սփոփանք են դարձել Արցախում թողած գերեզմանների փոխարեն։
«Հադրութեցի հարևանս ասում է՝ ոնց պիտի լինեմ, եթե 4 պատերազմ անցա ու գոնե մեկում իմ հայրենիքում մահանալու պատիվ չունեցա»,-պատմում է Էլինան ու հավելում. «Երջանիկ երազներումս Շահումյանի շրջանի մեր տունն եմ տեսնում, մղձավանջներումս՝ նրա արդեն այրված պատերը…»։
Արցախի կանանց խնդիրներից, կրկնակի տեղահանման, անտարբերության, հույսի ու ապագայի տեսլականի մասին առավել մանրամասն՝ «Մարդիկ Արցախից» այսօրվա հաղորդման շրջանակում։
Մանրամասները` տեսանյութում։
--00—ՅՄ