Հռոմի Ֆրանցիսկոս պապը ողջունել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի վերջնական ձևավորումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

f67e02053120e5_67e020531212b

Վատիկանից հայտնում են, որ Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս պապը մարտի 23-ի կիրակնօրյա Մարեմյան աղոթքում ուրախություն է հայտնել Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի վերջնական ձևավորման շուրջ համաձայնության կապակցությամբ ։

«Ուրախ եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության եկան խաղաղության համաձայնագրի վերջնական տարբերակի հարցով։ Հուսով եմ, որ այն կստորագրվի որքան հնարավոր է շուտ և կնպաստի Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը»,- իր մաղթանքում նշել է պապը։

--00—ՅՄ