ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
2025 թվականի հունվարին ԵԱՏՄ երկրների արդյունաբերական արտադրանքի ծավալը 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,2%-ով։ Հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից։
Աճ է նկատվել Միության գրեթե բոլոր երկրներում՝ Ղրղզստանում՝ 10,7% - ով, Բելառուսում՝ 2,9% – ով, Ղազախստանում՝ 2,3% – ով և Ռուսաստանում՝ 2,2% - ով։
Ընդ որում, ԵԱՏՄ-ում մշակող արդյունաբերության արտադրության ծավալը հաշվետու ժամանակահատվածում աճել է 6,7%-ով։
--00—ՍՊ