ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
Սարի՛կ, գյումրեցիներին բռնել տալով ես քաղաքապետ ուզում դառնա՞լ, Մարտունին ռեպրեսիայով չեք վախեցնելու։ Այս մասին այսօր խորհրդարանում ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
«Այս պահին Գյումրիում ընթանում են ռեպրեսիաներ, ինչպես բնորոշ է Փաշինյանին ու ՔՊ-ին։ Իրավապահ մարմինները ներխուժել են ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի տուն, ինչպես նաև՝ գրասենյակներից առնվազն մեկն այս պահին։ Մանրամասնեմ․ հարցը վերաբերվում է «շիբինի գործին», առկա է տեղեկատվություն Մարտուն Գրիգորյանի հորը և որդուն ձերբակալելու մտադրության մասին։ Այժմ առօրյա լեզվով ասեմ՝ ժողովո՛ւրդ ջան, բառացիորեն այն նույնը, ինչ արել է ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանը, այսինքն՝ շիբինապատել է 1-2 փողոց, նույն բանի համար ուզում են ձերբակալել Մարտուն Գրիգորյանի որդուն և հորը։
Էս պահին «Պատիվ ունեմ» խմբակցության 2 պատգամավորների նկատմամբ իրականացվում է ռեպրեսիա՝ ԱԺ դահլիճում Տարոն Մարգարյանի անձեռնմխելիության հետևից են եկել, Մարտուն Գրիգորյանի հորն ու որդուն էլ փորձում են ձերբակալել։
Սարիկ Մինասյանը Գյումրիում է շարունակելու ապրել, Երևանից մարդ բերելով ու քո համաքաղաքացիներին բռնել տալով համայնքապետ ես փորձում դառնա՞լ», - իր խոսքում նշեց Մարտուն Գրիգորյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ