ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
Խիստ մտահոգիչ և դատապարտելի են Գյումրիում հնարավոր ընտրակաշառքի դեպքերը։ Նախկին բարքերի դրսևորումները անընդունելի են, որոնք էապես վնասում են ընտրական գործընթացներին։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
«Միևնույն ժամանակ, ընտրական գործընթացներին նախ և առաջ վնասում են համատարած վարչական ռեսուրսի կիրառումը իշխանությունների կողմից, որտեղ պետական և համայնքային բյուջեի միջոցները գլխավոր ընտրակաշառքն են։
Ակնհայտ է, որ հերթական անգամ իշխանությունները իրավական գործընթացները օգտագործում են բացառապես քաղաքական նպատակներով՝ յոթ տարի «պայքարելով» նախկինների և նախկին բարքերի դեմ։
Անվերջ շարունակվող այս մղձավանջն ունի լուծում՝ ազատվել այս ամենից ձեր քվեաթերթիկով՝ մարտի 30-ին գնալով ընտրատեղամաս»,- գրել է նա:
--00—ՅՄ