ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
Գյումրիի ընտրություններին մասնակցող «Մեր քաղաքը» դաշինքի թեկնածու, ընդդիմադիր պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հայրը և որդին ձերբակալվել են։
Նշենք, որ այսօր Գյումրիում խուզարկություններ են տեղական ընտրություններին մասնակցող ընդդիմադիր «Մայր Հայաստան» և «Մեր Քաղաք» ուժերի գրասենյակներում:
Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր հայտնեց, թե քրեական վարույթներ է հարուցել Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերով։
--00—ՅՄ