Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանական համագործակցության հետագա խորացման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

.

Մարտի 27-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի՝ Ազգային պաշտպանության և Զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահ Ժան-Միշել Ժակին։

Դեսպան Խաչատրյանը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները` ընդգծելով «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստի վերջնականացումը և երկարատև խաղաղության հասնելու ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից գործադրվող շարունակական ջանքերը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև միջխորհրդարանական և պաշտպանական ուղղություններով համագործակցության հետագա խորացման հեռանկարներին առնչվող հարցերի լայն շրջանակ:

--00--ԱՀ