ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Ալիևը մեզ պարտադրում է անատամ բանակ կառուցել, շանտաժ անում 150 մլրդ պարտք դնել մեր վզին։ Նա մեզ պարտադրում է ուրանալ մեր երկրի քաղաքակրթական հիմքը, փոխել պետական հիմնարար փաստաթղթերը, փորձում է կանխորոշել ՀՀ-ի զարգացման տրամաբանությունը, որպեսզի ով գա իշխանության՝ փլատակների տակ ոչինչ չկարողանա անել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վերջին պահանջներին։
Խոսելով իշխանության ներսում առկա տարաձայնությունների մասին, Սուրենյանցը նշեց, որ որոշ պատգամավորներ համաձայն չեն պայմանագրի կնքմանը, չեն ցանկանում պատասխանատու դառնալ ստորացուցիչ զիջումներին։
«ՔՊ-ի կեսը շաքար է ստացել Հովիկ Աղազարյանի դեպքից հետո, համակարգիչների ու հեռախոսների պարունակությունն են մաքրում։ Ի՞նչ է, Ալիևը գրիչը ձեռքին, եկել էր ստորագրեր խաղաղության պայմանագիրը, Աղազարյանին նայեց՝ հրաժարվե՞ց ստորագրել։ Եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ուրեմն Ալիևն է պահանջել, որ Հովիկ Աղազարյանին, Հակոբ Ասլանյանին հանեն։ 2026 թվականի ցուցակը Փաշինյանը համաձայնեցնելու է Ալիևի հետ, ցուցակը ուղարկելու է Բաքու, Ալիևը կարմիր գրիչով պյուս -մինուս դնի, հետ ուղարկի»,- հավելեց նա։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ