ԵԱՏՄ-ի ՀՆԱ-ն 2024 թվականին ավելացել է 4,2%-ով. Օվերչուկ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

photo_2025-03-28_17-56-29

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ՀՆԱ-ի ցուցանիշները 2024 թվականին ավելացել են 4,2%-ով, մինչդեռ Եվրամիությունում աճը կազմել է ընդամենը 0,8%։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ  մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ԱՊՀ անդամ երկրների «Մեծ եվրասիական գործընկերության զարգացման նոր ազդակները» միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նստաշրջանում։

«2024 թվականին ԵԱՏՄ-ի ՀՆԱ-ն ավելացել է 4,2%-ով: ԵՄ-ում, օրինակ, նույն ցուցանիշը, ըստ նախնական գնահատումների, կազմել է ընդամենը 0,8%: ԵԱՏՄ-ի փորձը կարող է նաև լավ օժանդակություն լինել Եվրասիայում բարեկեցության և բարգավաճման տարածության կառուցման համար», - ասել է նա տեսաուղերձում։

«Մասնավորապես, ԵԱՏՄ-ում ոչ սակագնային խոչընդոտների վերացումը՝ ԵԱՏՄ ապրանքների ընդհանուր պարտադիր պահանջներին անցնելու միջոցով, ինչպես նաև 2015-2023 թվականներին ամեն տարի մաքսային հսկողության վերացումն ապահովել են ԵԱՏՄ-ի ՀՆԱ-ի աճի տեմպերի կայուն հավելում 14,5 մլրդ ամերիկյան դոլարով: ԵԱՏՄ-ի փոխադարձ առևտուրն այդ միջոցների հաշվին միջին հաշվով եղել է 24%-ով բարձր», - շարունակել է փոխվարչապետը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ