Իսրայելը հարվածել է Բեյրութի արվարձանում «Հեզբոլլահ»-ի ԱԹՍ-ների պահեստին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

photo_2025-03-28_18-25-22

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հարված է հասցրել Բեյրութի հարավային Դահիե արվարձանի Հադաս շրջանում գտնվող «Հեզբոլլահ»-ի անօդաչու թռչող սարքերի պահեստին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԻՊԲ-ն հաղորդագրություն է տարածել Telegram-ում։ 

Այն բանից հետո, երբ Իսրայելը Բեյրութի հարավային արվարձանի բնակիչներին նախազգուշացրել է հարվածի մասին և հրահանգել տարհանվել, ԻՊԲ-ն հրթիռային հարձակում է իրականացրել՝ թիրախավորելով Դահիեում գտնվող շենքը:

«Հարձակում է տեղի ունեցել ենթակառուցվածքի վրա, որն օգտագործվում էր «Հեզբոլլահ» կազմակերպության 127-րդ օդային ստորաբաժանման կողմից անօդաչու թռչող սարքերի պահեստավորման համար», - նշվել է ԻՊԲ-ի հայտարարության մեջ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ