ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News
Պաշտոնական Բաքուն միջազգային հանրությանը կոչ է արել «պատասխանատվության ենթարկել» Հայաստանին, իբր, ականների հետ կապված միջադեպերի պատճառով։
«Ականի հերթական պայթյունի հետևանքով Ադրբեջանի չորս քաղաքացիներ, այդ թվում՝ անչափահաս երեխաներ, ծանր վիրավորվել են»,- ասվում է սոցցանցում Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Նշենք, որ անցած շաբաթ Բաքուն կրկին պնդել է, թե Հայաստանի տրամադրած ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը կազմել է 25 տոկոս՝ պահանջելով Երևանից «ճշգրիտ քարտեզներ»։
Այս անհեթեթ պահանջին ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտարարել էին, որ Հայաստանն ինչ քարտեզ ու տեղեկություն ունեցել է, արդեն փոխանցել է Բաքվին։
--00—ՅՄ