Դոմինիկյան Հանրապետությունում գիշերային ակումբի տանիքի փլուզման զոհերի թիվը հասել է 113-ի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

.

Դոմինիկյան Հանրապետության Jet Set գիշերային ակումբում համերգի ժամանակ տանիքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 113-ի։ Ավելի քան 150 մարդ վիրավոր է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։ 

Սանտո Դոմինգոյի Անկախության պողոտայում գտնվող Jet Set գիշերային ակումբի տանիքը մասամբ փլուզվել է ապրիլի 7-ի երեկոյան։ Ակումբում տեղի էր ունենում հայտնի երգիչ Ռուբի Պերեսի համերգը։ Նրա մենեջերը հաստատել է, որ նա նույնպես զոհերի թվում է։ Միջոցառմանը ներկա էին քաղաքական գործիչներ, մարզիկներ և այլ հայտնի դեմքեր։ Զոհերի թվում են նաև Մոնտեքրիստի նահանգի նահանգապետը և երկու հայտնի բեյսբոլիստ։

Համերգի պահին ակումբում հարյուրավոր մարդիկ են եղել։ Շուրջ 400 փրկարար դեռ փլատակներում որոնում է ողջ մնացածների։ Կան մտավախություններ, որ զոհերի թիվը կշարունակի աճել։

Մինչ այդ հաղորդվում էր 79 զոհի մասին։

--00--ԱՀ