Անթալիայի ​​ֆորումի շրջանակներում սպասվում է Թուրքիայի և ՀՀ-ի ԱԳ նախարարների հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

.

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը հայտարարել է, որ Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում սպասվում է Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը՝ մեջբերելով Սերդար Քըլըչի հայտարարությունը։

Քըլըչը հայտնել է, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ հանդիպմանը քննարկել են Անիի կամրջի վերականգնման հարցը։ 

Սերդար Քըլըչն ասել է, որ Ռուբեն Ռուբինյանի հետ հաջորդ հանդիպման հստակ ժամկետը դեռ համաձայնեցված չէ։  

Քըլըչին հարց են ուղղել նաև Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու Ադրբեջանի կեղծ պահանջի վերաբերյալ։ Մասնավորապես նրան հարցրել են, թե արդյոք Թուրքիան նույնպես Հայաստանից պահանջել է փոփոխություններ կատարել իր Սահմանադրության մեջ։ 

«Սահմանադրության փոփոխության վերաբերյալ հայտարարություն է արել նաև Նիկոլ Փաշինյանը, այս համատեքստում Հայաստանը կկատարի անհրաժեշտ փոփոխությունները իր Սահմանադրության մեջ»,- ասել է Քըլըչը։


--00--ԱՀ