ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
79 կգ քաշային կարգում հանդես եկող Արման Ավագյանը երեկ սկսեց պայքարը՝ 1/8 եզրափակչում մաքուր հաղթանակ տոնելով Էդուարդ Տատարինովի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակչում պարտվեց Գուլաևին:
Armsport.am-ի հաղորդմամբ՝ վերջինս հասավ եզրափակիչ ու Ավագյանը քիչ առաջ սփոփիչ գոտեմարտում 12-1 հաշվով հաղթեց մակեդոնացի Դեյան Միտրովին: Երեկոյան Ավագյանը վրացի Նիկա Կենտչաձեի հետ կվիճարկի բրոնզե մեդալը:
Քիչ անց մրցագորգ դուրս կգա 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը:
--00—ՄՀ