ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը հակադարձում է բոլոր նրանց, ովքեր ասում են, թե Սահմանադրական դատարանը քաղաքականությամբ չի զբաղվում: 24News-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ ասածի լավագույն վկայությունը ՍԴ աշխատակազմի քարտուղարի՝ հանրաքվեն բոյկոտելու մասին սոցցանցային գրառումն էր:
Ինչ վերաբերում է «Ոչ»-ի շտաբը ձևավորած իրավապաշտպանների հայտարարությանը, թե հանուն պետական շահի են դա արել, Ավետիսյանն ընդգծեց. «Պետական շահի ներքո շուրջ 30 տարի քաղաքացիները հալածվել են, իսկ քաղաքացու ինստիտուտը ցածր մակարդակի է իջեցվել: Այդ շտաբի հետևում նախկին իշխանությունների հետ կապվող ուժեր են»:
Մանրամասները՝ տեսանյութում։