ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
Իրանի շտապօգնության ծառայության ղեկավար Փրիհոսեյն Կոլիվանդի մոտ կորոնավիրուսի առկայության անալիզները դրական արդյունք են տվել: Այդ մասին մարտի 3-ին ТАСС-ի հաղորդմամբ՝ հայտնել Է ISNA գործակալությունը։
Նշվում Է, որ ներկայում Կոլիվանդը բուժման կուրսեր է անցնում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք Է տվել 23 պատգամավորի մոտ։