ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Սերժ Սարգսյանի պաշտպան Արման Մակարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ միջնորդություն է ներկայացրել դատարան ՀՀ երրորդ նախագահի մասնացությամբ դատական նիստը հետաձգելու համար:
«Հարգելի՛ ընկերներ, լրագրողնե՛ր.
Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում առաջացած համաճարակային իրավիճակով՝ այսօր միջնորդություն եմ ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մարտի 26-ին՝ ժամը 15:30-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով:
Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմ»,-գրել է պաշտպանը: