ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
Արտաշատի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոն բժշկական կենտրոնի։Այսուհետ այստեղ կտեղափոխվեն կորոնավիրուսային հիվանդությամբ ախտորոշված պացիենտներ։ Այս մասին հայտնում են ԲԿ-ից։
«Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության իրավիճակով պայմանավորված՝ Արտաշատի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոն բժշկական կենտրոնի:
Այսուհետ այստեղ կտեղափոխվեն կորոնավիրուսային հիվանդությամբ ախտորոշված պացիենտներ։
Վերջիններիս Կենտրոնում կցուցաբերվի հիվանդանոցային բուժօգնություն։
Նշենք սակայն, որ կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում այստեղ չի իրականացվի»,- հայտնում են ԲԿ-ից։