ԵՐԵՒԱՆ, 1 ԱՊՐԻԼ, 24News
Արցախում ընթացող նախագահական ընտրությունների բացարձակ առաջատարն ըստ նախնական տեղեկությունների «Ազատ Հայրենիք» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն է։ 52% ամփոփված քվեաթերթիկների համաձայն Հարությունյանը հավաքել է 23820 ձայն, նրան հաջորդում է երկրի արտաքին գործերի նախարար, ինքնաառաջադրված Մասիս Մայիլյանը՝ 12034 ձայնով։ Երրորդ տեղում է Վիտալի Բալասանյանը՝ 5478 քվեով։
Հիշեցնենք, որ Արցախում մարտի 31-ին անց են կացվել նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Առաջադրվել է նախագահի 14 թեկնածու։