ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News
Ապրիլի 9-ին 5-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Անդրանիկ Փիլոյանի ղեկավարությամբ ամփոփվել են 2020թ. առաջին եռամսյակի ընթացքում զորամիավորման և ենթակա զորամասերի կատարած աշխատանքները։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Քննարկվել են զորամասերում առկա իրավիճակը և առօրյա ծառայության կազմակերպման հետ կապված հարցեր, զորամասերի հրամանատարներին տրվել են ցուցումներ առաջիկա աշխատանքների իրականացման վերաբերյալ։