ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News
Մոլդովայի ներքին գործերի նախարար Պավել Վոյկուն վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում, փոխանցում է РБК-ն:
Նա մեկուսացվել է:
«Որպեսզի խուսափենք մամուլում տարածվող կեղծ լուրերից, ուզում եմ հաստատել, որ կորոնավիրուսի ախտորոշման իմ թեստի արդյունքը դրական է»,- նշել է նա:
Վոյկուն հավելել է, որ հոսպիտալացման կարիք չունի. նրա վիճակը գնահատվում է բավարար։
Մոլդովայի առողջապահության, աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության տվյալներով՝ մայիսի 2-ի դրությամբ երկրում կա կորոնավիրուսով վարակման 3980 դեպք: Մեկ օրում բացահայտվել է վարակի 41 նոր դեպք։ Երկրում կորոնավիրուսից մահացել է 124 մարդ։