ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News
ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցին:
«Շնորհակալություն Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին շատ լավ հեռախոսազրուցի և COVID19-ի արձագանքման հարցում ազգային մակարդակով առաջնորդության համար:
Մենք քննարկել ենք իրավիճակը Հայաստանում և ԱՀԿ-ի խորհրդատվությունները սահմանափակումների ռեժիմի թուլացման հարցում:
Մեր փորձագետները պատրաստ են աջակցել Հայաստանին COVID19-ի դեպ պայքարում»,-գրել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը: