ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն այն համոզմանն է, որ այսօր ամենից հաճախ հոգեբանական բռնության են ենթարկվում վարչապետը, նախարարներն ու պատգամավորները:
24News-ի հետ զրույցում նա նշեց, որ իշխանության ընդդիմախոսները «ֆեյքերի» միջոցով հայոյում ու վիրավորում են իշխանութանը, որ իրենք վախենան ու չխոսեն:
«Մեզ հետ գործով ու խոսքով չեն կարողանում մրցել, հայհոյանքի դաշտ են մտնում, բայց մենք հո չե՞նք կարող մեր բարձր դիրքից իջնել, հավասարվել իրենց ու սկսել հայհոյել»,- նշեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում։