ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News
Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի հետ քննարկել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը: Այս մասին հայտնում է ՌԴ առողջապահության նախարարությունը։
Նախարարները քննարկել են բժշկական օգնությանը և դեղամիջոցների տրամադրմանը վերաբերող հարցեր։ Արսեն Թորոսյանը նշել է, որ ամռան 30 աստիճանից բարձր ջերմաստիճանը ցավոք դրական չի անդրադարձել կորոնավիրուսի տարածման և նոր դեպքերի վրա։
Մուրաշկոն հայ գործընկերոջը տեղեկացրել է COVID-19-ի բուժման 7 նոր առաջարկվող մեթոդ կա, ինչպես նաև ռուսական արտադրության նոր դեղամիջոցների գրանցում։ --0—ՄՀ