ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 29, 24News
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը «Սահմանապահ շեների զարգացումը՝ Հայաստանի անվտանգության երաշխիք» խորագրով գրառում է արել ֆեյսբուքյան էջում:
«Այսօր գործընկերներիս հետ քննարկել ենք Տավուշի մարզի սահմանային բնակավայրերի վերաբերյալ խնդիրներն ու զարգացման հեռանկարները:
Շարունակելով կառավարության հանձնառած պարտավորությունները՝ փորձել ենք առաջ քաշել նոր ուղղություններ և ծրագրեր, մասնավորապես՝
1. գյուղատնտնեսության,
2. սոցիալական,
3. ենթակառուցվածքների,
4. կրթական ոլորտներում:
Այս թեմայով հանդիպումները կրելու են շարունակական բնույթ և շուտով կունենանք շոշափելի արդյունքներ: Հավաստիացնում եմ, որ սահմանն ու սահմանամերձ գոտին գտնվում են մեր առաջնային ուշադրության կենտրոնում»:
--00—ԼՄ