ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News
Արցախից Հայաստան վերադարձած մի շարք զինծառայողներ և, որպես կամավոր, առաջնագիծ մեկնած քաղաքացիներ այսօր մտադիր են հանրահավաք իրականացնել Երևանում՝ հաջակցություն Հայաստանի Հանրապետության Կառավարության և վարչապետի։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ շարունակելով.
«Շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ ցուցաբերած աջակցության համար և վստահեցնում ենք, որ մեր աշխատանքով կարդարացնենք այն։
Միաժամանակ, հորդորում ենք զերծ մնալ ցանկացած հանրահավաք կազմակերպելուց, քանի որ ռազմական դրության իրավական ռեժիմի պայմաններում արգելված է հավաքների կազմակերպումն ու դրանց մասնակցելը։ Բացի այդ, այս օրերին մեզ, առավել, քան երբևէ, համախմբվել է պետք ու մեր ամբողջ ներուժն ուղղել հայրենիքի վերակառուցմանը։
Ողջախոհություն բոլորիս»:
--0--ԿԿ