ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ չնայած աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման շուրջ 20 միլիոն և մահվան 750 հազար դեպք կա, վիրուսի դեմ պայքարում հույսի նշույլ է նկատվում։
«Ձեզնից շատերն այժմ սգի մեջ են։ Սա աշխարհի համար բարդ ժամանակաշրջան է, սակայն ցանկանում եմ հստակություն մտցնել։ Հույսի ծիլեր են նշմարվում»,- ասել է Գեբրեյեսուսը։
ԱՀԿ ղեկավարը կոչ է աչե հետևել Նոր Զելանդիայի, Ռուանդայի, Կարիբյան ծովի և Խաղաղ օվկիանոս մի շարք կղզային պետությունների օրինակին, որոնք կարողացել են վաղ փուլում կանխել համաճարակը։
--00—ՄՀ