ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News
Կորոնավարակով պայմանավորված կիրակնօրյա ստուգայցերի ու կրկնայցերի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները խախտումներ են հայտնաբերել հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում:
Մայրաքաղաքում գործող «ՎՍՎ» հարսանյաց սրահում կազմակերպված հարսանիքի մասնակիցների թիվը գերազանցել է սահմանված թիվը՝ մինչև 40 մարդ: ՍԱՏՄ տեսուչները կազմել են արձանագրություն և ցուցում տվել խնջույքի մասնակիցների թիվը համապատասխանեցնել ՀՀ պարետի կողմից սահմանված նորմին:
Այսօր կարգազանց են գտնվել նաև մարզերի տնտեսավարողները. արձանագրվել են թերացումներ, որոնք, կրկնվում են գրեե բոլորի մոտ. Չի իրականացվում աշխատակիցների ջերմաչափում, ոչ պատշաճ են կրում դիմակները, թերի են լրացվում ախտահանման կամ ջերմաչափման գրանցամատյանները, բացակայում են ախտահանիչ նյութերը նախատեսված վայրերում:
--00--ԱՀ