ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը և նրանց հետ կապված այլ դերակատարները ո՛չ կարող են, ո՛չ էլ մեծ հաշվով բացի մեկ-երկուսից, ցանկություն ունեն այսօր իշխանության գալու, ու դա զգացվում է, քաղաքացին դա զգում է, որովհետև նրանք զբաղված են իրենց անձնական շահերը պաշտպանելով: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
«Ռոբերտ Քոչարյանն ակտիվացել է, որ իրեն պաշտպանի քրեական գործերից, և ոչ միայն նա, այլ նաև նույն Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը մտածում են, որ մեզ հետ կարելի է սակարկել: Իսկ Քոչարյանի խոսելուց պետք է անհանգստանա ոչ թե իշխանությունը, այլ ինքը Քոչարյանը, որովհետև ամեն իր խոսելը դառնում է մի մեմի թեմա»,- նշել է բանախոսը:
«Հունվարին կոնկրետ քրեական գործով, որի մասին հնչեցվել է, նախաքննություն է տարվել, Ծառուկյանը դա իմացել է, և հայտարարություն է անում ու հետադարձ ուժով կապում է իր քաղաքական գործունեության հե՞տ»,- շեշտել է Սիմոնյանը:
ԱԺ փոխխոսնակն անդրադարձել է նաև իր աղմկահարույց նախագծին, ինչպես նաև ներքաղաքական օրակարգի մի շարք կարևոր թեմաների:
Մանրամասները՝ տեսանյութում:
--0--ԿԿ