ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News
4-րդ զորամիավորման N զորամասում սեպտեմբերի 16-ին անցկացվել է պարտադիր ժամկետային զինծառայողների զինվորական երդման հանդիսավոր արարողություն, որին ներկա են եղել զորամասի հրամանատարական կազմը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:
Նորակոչիկ զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, կատարել հրամանատարների հրամաններն ու լինել Հայոց բանակի արժանի զինվոր:
--00—ՄՀ