ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Այսօր «Հայրենիք» կուսակցության կենտրոնական գրասենյակում Արթուր Վանեցյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կուսակցության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են ներքաղաքական իրավիճակին և վերջին զարգացումներին վերաբերող խնդիրներ։
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև կուսակցության դիրքորոշումներին և կազմակերպչական խնդիրներին՝ կապված Հայաստանի ներքաղաքական դաշտում առողջ, ազգային ուժերի միջև համագործակցային մթնոլորտ ձևավորելու հետ։
Հստակեցվել են նաև «Հայրենիք»-ի հետագա անելիքները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կուսակցությունը համալրվում է մեծաթիվ նոր անդամներով։
--00—ՄՀ