ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News
ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կարճաժամկետ հեռանկարում տրված որևէ խոստում չի կատարել, բայց այսօր խոսում է ՀՀ վերափոխման՝ մինչև 2050 թ.-ի ռազմավարության մասին։
«Ինչպես ժողովուրդը կասեր՝ նաղդը թողած նիսյայի հետևից ա ընկել։ Փաշինյանի կողմից ստեղծված ազգային անվտանգության ռազմավարության տեքստում հայապահպանություն բառը որպես նպատակ վերացել է. ի՞նչ ազգային ինքնություն, ազգային գաղափարախոսություն։ Նրա կառավարած Հայաստանում եկեղեցու դեմ կատաղի արշավ է սկսվել։ Նրա կառավարության ծրագրում հայագիտության մասին որևէ բառ չկա։ Մենք այսօրվանից պետք է խոսենք։ Դուք էսօր ի՞նչ եք արել, որ խոսում եք 2050թ.-ի մասին։ Փաշինյանը 30 տարվա մեր նվաճումները քցել է մի կողմ»,- ասել է Շարմազանովը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ