ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Ադրբեջանի Զինված ուժերը դարձյալ հարվածներ են հասցնում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին: Ինչպես դեպքի վայրից հայտնել է «Արմենպրես»-ի թղթակիցը, Ստեփանակերտի քաղաքացիները տեղավորվել են ապաստարաններում:
Ադրբեջանի ԶՈւ-ն նախորդող օրերին ևս հարվածներ են հասցրել Արցախի մայրաքաղաքին` թիրախավորելով քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները:
--00--ԱԹ