ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Հայաստան համահայկական հիմնադրամի դրամահավաքի շրջանակում Արցախին նվիրաբերվել է ավելի քան 85,8 մլն ԱՄՆ դոլար:
Նշենք, որ սեպտեմբերի 27-ից՝ ռազմական գործողությունների վերսկսման օրվանից, Հայաստան համահայկական հիմնադրամը դրամահավաք է սկսել: Ոչ միայն Հայաստանի, այլև ամբող աշխարհի հայերը հանգանակություն են անում Արցախի կարիքները հոգալու համար; Հիմնադրամի գումար են փոխանցել աշխարհում հայտնի ու անհայտ հայեր:
Հիշեցնենք, որ, դրամական օգնությունից բացի, Արցախ է ուղարկվում նյութական օգնություն ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից:
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։
--00—ԼՄ