ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող թեժ մարտերում արիաբար զոհվել է Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժման անդամ Արիս Ստեփանյանի: Ռումինական Uniti sub tricolor երկրպագուների խումբը հարգել է նրա հիշատակը:
«Աստղերը, որ ընկան ձեր պատերազմում, չեն անհետանում։ Եղե՛ք խիզախ։ Նրանք փայլելու են ձեր կյանքում։ Արիս Ստեփանյանի հիշատակին». ռումինացի երկրպագուներն այս գրություններով պաստառներ են փակցրել Բուխարեստի կենտրոնում գտնվող հայկական եկեղեցու երկաթյա պարիսպներին: Իսկ ֆեյսբուքյան էջում՝ հրապարակված լուսանկարին կից, գրված է. «Հանգչիր խաղաղությամբ, թանկագի՛ն Արիս»:
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։
Չնայած հայտարարված հումանիտար հրադադարին՝ ռազմական գործողությունները շարունակվում են:
--00—ԼՄ