ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Ֆրեզնոյում խաղաղ ցույցի ընթացքում հայերը ենթարկվել են հարձակման: Երկու հայ դանակահարվել է: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Այդ մասին հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։
Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմը սահմանից տեղափոխում են երրորդ երկրների տարածք և սկսում սադրիչ գործողությունների արշավ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Ֆրանսիայի Վալանսի շրջանում հայ համայնքի բողքի ակցիայի ժամանակ ևս տեղի էր ունեցել խոշոր ծեծկռտուք այն բանից հետո, երբ խաղաղ հայ ցուցարարների վրա հարձակվել էին դանակներով և մուրճերով զինված թուրք սադրիչները։
--00—ԼՄ