ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News
ՀՀ ժամանած ռուս խաղաղապահ զինվորականները շարժվել են դեպի ԼՂ հակամարտության գոտու այն շրջաններ, որտեղ պետք է իրականացվեն կրակի և ռազմական գործողությունների դադարեցման վերահսկման աշխատանքները: Այս մասին ինչպես հայտնում է ТАСС-ը տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն:
«Ռազմական շարասյուները պետք է անցնեն 250 կմ, և խաղաղապահ զորամիավորումները պետք է ռուսական դիտորդական տեղամասեր տեղադրեն Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի ողջ երկայնքով»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում:
--00--ԱՀ