ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News
«Վարդա՛նս, տղե՛ս... Շնորհակալ եմ, որ ծնվեցիր... Ներողություն, որ գնացիր...»: Ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել երգիչ-երգահան, ազատամարտիկ Դավիթ Ամալյանը որդու զոհվելու կապակցությամբ:
Դավիթ Ամալյանի որդու զոհվելու մասին հայտնի դարձավ երեկ՝ նոյեմբերի 14-ին: Նշենք նաև, որ Դավիթ Ամալյանը որդուն անվանակոչել էր ի պատիվ մարտական ընկերոջ՝ Արցախյան առաջին պատերազմի հերոս Վարդան (Դուշման) Ստեփանյանի:
--00—ԼՄ