ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News
Վարչապետի գիշերային գրառումը՝ ռազմաճակատից վերադարձող զինվորականների ու «վնգստացողներին» դասեր տալու վերաբերյալ, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունից օրերս դուրս եկած, անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի համար շոկ է եղել: 24TV-ի «Հարցազրույց» հաղորդմանն ասաց. ««Վնգստացող դատավորի» հաշվեհարդարը սահմանի զինվո՞րը պետք է տեսնի, մյուս կողմից՝ «Մարտի 1-ի» զարգացում չեմ ուզում տեսնել: Խմբակցությունից դուրս գալն իմ բողոքն էր, ու գիտեմ՝ «Իմ քայլում» ինձ նման մտահոգ պատգամավորներ էլի կան»:
Պատգամավորն ընդգծեց, որ հանդիպել է վարչապետին, հայտնել մտահգություններն ու ասել՝ քայլ պետք է անի, քանզի իրավիճակն իր համար հանդուրժելի չէ: Անկախ ամեն ինչից՝ Թովմասյանը Փաշինյանին դավաճան չի համարում: Պատերազմի հարցում գուցե անփորձ է, հավելում է, բայց դավաճան չէ: Ինչ վերաբերում է Արցախի հարցով հետագա բանակցություններին, ապա ըստ մեր զրուցակցի՝ պարտված ղեկավարին բանակցություններում պետք է ավելի համարձակ, «լեզուն երկար» մարդ փոխարինի:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ