ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News
Շատ դեպքերում մեր իշխանությունը չգիտի, թե ինչ է կատարվում սահմանին, և այդ իներցիային իրենք վաղուց արդեն հաշտվել են, այսինքն՝ թողել են ինքնահոսի և անընդհատ հույսները տարբեր գերտերությունների վրա է: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Նրա խոսքով՝ մեր բանակն այսօր ոչ միայն բարոյական առումով ոտքի կանգնելու խնդիր ունի, այլ նաև ֆիզիկապես, որովհետև մեր բանակը ջախջախվել է, ու այս երեք ամիսը մենք պետք է միայն օգտագործեինք զինված ուժերի ուժեղացման, բանակի մեջքը ուղղելու համար, բայց մենք թիթեռ ենք նկարում՝ բերելով տարբեր օրինագծեր:
«Հետևելով իշխանության ներկայացուցիչների մեկնաբանություններին ու պատասխաններին Սյունիքում անվտանգային, սահմանային և ճանապարհային հարցերի շուրջ՝ ես հասկացա, որ դեռ մեզ անակնկալներ են սպասվում տարբեր փաստաթղթերի տեսքով»,-նշել է պատգամավորը:
Ներքաղաքական թեմաների մասին խոսելիս Թովմասյանն ասել է, որ իշխանությունը կարծես ամեն ինչ անում է,որ Ռոբերտ Քոչարյանին մաքրագործի և, ըստ էության, ինքն էլ նպաստում է նրա վարկանիշի աճին:
Քննարկվել են նաև թեմային վերաբերող այլ կարևոր հարցեր:
Մանրամասները՝ տեսանյութում:
--0--ԿԿ