ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմից:
Վարչապետը կարևորել է հայ-ամերիկյան փոխգործակցությունը և երկկողմ օրակարգի իրագործման ուղղությամբ շարունակական աշխատանքը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ: Անդրադարձ է եղել արցախյան հակամարտության շուրջ զարգացումներին և ստեղծված իրավիճակին:
--00--ԱԹ