ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երկուշաբթի աշխատանքային օրը անց կկացնեմ Սյունիքում։ Կայցելեմ Մեղրի, Կապան, Գորիս, Սիսիան՝ հանդիպելու քաղաքացիների, ՏԻՄ եւ մարզային կառույցների ներկայացուցիչների հետ»։
Նշենք, որ Սյունիքում լարված իրավիճակ է. տեղի են ունենում սահմանազատման աշխատանքներ, որի հետևանքով մի շարք քաղաքացիներ ստիպված են լքել իրենց տները:
--00--ԱԹ