ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն այն համոզմանն է, որ իշխանությունն իր գործառույթներն ամբողջությամբ կատարում է, ուղղակի խուճապ առաջացնող լրահոսը շատ մեծ է: 24News-ի հետ զրույցում անդրադառնալով այս օրերին հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ուժերի հանրահավաքներին՝ նկատեց՝ ժողովուրդն է միակ որոշողը՝ Նիկոլ Փաշինյանը պե՞տք է հեռանա, թե՝ ոչ:
Մեր դիտարկմանը, թե իշխանության չափմամբ, ո՞րն է ժողովուրդը, պատգամավորն արձագանքեց՝ հրապարակում հավաքվածները նույնպես ժողովուրդ են, բայց վարչապետ փոխելու համար պետք է առաջնորդվել սահմանադրական ճանապարհով, այն է՝ ընտրություններով:
Ըստ «Իմ քայլ»-ականի՝ Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 ուժերը ժողովրդի գլխին թագավոր կարգել չեն կարող, տեսլական չունեն, բովանդակությունը սնանկ է, ապագայի համար էլ ոչինչ չեն ասում:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ