ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Այսօր Ուզբեկստանի արևելքում 5,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, գրում է ՏԱՍՍ-ը: Աղետի էպիկենտրոնը Ֆերգանա քաղաքից 18 կմ դեպի հարավ է, օջախը՝ 2 կմ խորության վրա: Էպիկենտրոնի մակերևույթի վրա բնակչությունը մոտ 164 հազար է:
Ուզբեկստանի ԱԻՆ-ին կից սեյսմիկ կանխատեսման մոնիտորինգի կենտրոնի տվյալների համաձայն՝ հանրապետության մեծ մասում տեղի ունեցած 5,2 բալ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր հարևան Ղրղզստանում:
--00—ԼՄ