ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News
Ադրբեջանը և Ուզբեկստանը շարունակում են խորացնել դաշնակցային հարաբերությունները։
Երկկողմ հարաբերությունների դաշնակցային մակարդակի բարձրացման պատճառը այն է, որ Ուզբեկստանը արցախյան հարցում բացահայտ աջակցություն է ցուցաբերել և ցուցաբերում Ադրբեջանին։
Ուզբեկստանը Արցախում հադես է գալիս ներդրումային ծրագրերով՝ 2021-ին Վարանդայի շրջանում (Ֆիզուլի) Միրզե Ուլուղբեյի անունով դպրոց է կառուցել 960 աշակերտի համար։
Ինչպես նաև հայտարարվել է, որ Ստեփանակերտում կկառուցվի տեքստիլ գործարան և աշխատանքով կապահովվի 1000 մարդու։ Այդ գործարանը կլինի օկուպացված Ստեփանակերտում առաջին օտարերկրյա ներդումը։
Աղբյուրը՝ Ermenihaber.am:
--00—ՅՄ